Միջազգային 

Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Իրանի` սահմանների փոփոխության անթույլատրելության մասին հայտարարություններին

analitik.am

«Ինչպես գիտեք, Ադրբեջանը «օկուպացիայից և ագրեսիայից տուժած» երկիր է։ Հայկական կողմը բռնի ուժով «օկուպացրել» է մեր տարածքի 20%-ը, այդ թվում՝ Իրանի հետ սահմանի 132 կմ-ը։ 30 տարի իրանական կողմը որեւէ վերաբերմունք չի արտահայտել սահմանների բռնի փոփոխության վերաբերյալ»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաեւան՝ մեկնաբանելով Իրանի բարձրաստիճան քաղաքական և ռազմական պաշտոնյաների հայտարարությունները «Տարածաշրջանում սահմանների փոփոխությունը կարմիր գիծ է Իրանի համար» թեզի վերաբերյալ։

Արտաքին գործերի նախարարության ներկայացուցչի խոսքով, Իրանի կողմից ներկայում հնչեցված նման հայտարարությունների հասցեն «անհասկանալի» է։

«Ինչպես գիտեք, Մոսկվայում և Բրյուսելում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպումների ձևաչափեր կան։ Այս ձևաչափերով բանակցությունները շարունակվում են։ Այս ձևաչափերով բանակցությունների շրջանակում կողմերի փոխադարձ համաձայնությամբ ստեղծվել է պետական ​​սահմանի սահմանազատման հանձնաժողով և համաձայնեցվել դրա կազմը։ Մենք կարծում ենք, որ հայ-ադրբեջանական հարաբերությունները, այդ թվում՝ երկու պետությունների սահմանների հարցը, պետք է լուծվեն առանց արտաքին միջամտության»,- ասել է Լեյլա Աբդուլլաեւան։

Նույն շարքից