Հասարակություն Պատահարներ 

ԱԻՆ-ի աշխատակիցները դեռ չեն հանել «Սուրմալու»-ի վնասված պատի փլուզման հետևանքով փլատակներում մնացած Mercedes-ը

analitik.am

«Սուրմալու» առեւտրի կենտրոնում երկու օր առաջ տեղի ունեցած մասնակի փլուզման հետեւանքով փլատակներում մնացած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան մինչեւ այսօր ԱԻՆ-ի աշխատակիցները չեն հանել։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 23-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ավտոմեքենայի սեփականատեր Համիկ Ավագյանը, որը նաեւ տարածքի աշխատակիցն է։

Նա պատմեց, որ դեպքի օրն իր մեքենան կայանելուց հետո գնացել է պահեստ՝ աշխատանքի։ Քիչ անց լսվել է պատի փլվելու ձայնը, եկել տեսել է, որ մենքենան մնացել է փլատակների տակ:

«Այսօր զանգահարեցի ԱԻՆ-ի աշխատակիցներին, ասացի, որ գան, տեղափոխեն, ինձ ասում են՝ շենքը վթարային է. բա որ վթարային է, ինչի՞ համար էիք թողել, որ այդտեղ կայանեմ ավտոմեքենան։ Եթե այդ շենքը վթարային է, ինչու շուտ չեն ապամոնտաժել, որ ես էլ մեքենան չկայանեմ այդտեղ ու վնաս չկրեմ»,- դժգոհեց ավտոմեքենայի սեփականատերը։

Ավելի վաղ NEWS.am_ը հայտնել էր, որ սեպտեմբերի 21-ին Երեւանի «Սուրմալու» առեւտրի կենտրոնի վնասված շինությունը մասնակի փլուզվել է։ Ըստ ԱԻՆ-ի տվյալների կա երեք տուժած, որոնք տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ։ ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը դեպքի վայրում լրագրողների հետ զրույցում ասել էր,  որ սեպտեմբերի 2-ին ԱԻՆ Սեյսմիկ ծառայությունն իրականացրել է Երեւանի «Սուրմալու» առեւտրի տարածքի զննություն, արձանագրվել են մի շարք խնդիրներ, ինչի մասին տեղեկացվել է չորս գերատեսչություն։

Նույն շարքից