Միջազգային 

Ինչի՞ց է «ցնցվել» Զելենսկին

analitik.am

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «ցնցված է» այն փաստից, որ Իսրայելը ոչ մի օգնություն չի ցուցաբերել Ուկրաինային Ռուսաստանի հետ լայնամասշտաբ պատերազմի սկզբից ի վեր՝ միաժամանակ զենք արտահանելով այլ երկրներ։

«Ես ցնցված եմ: Չեմ հասկանում, Իսրայելը մեզ ոչինչ չի տվել, ոչինչ, զրո... Ես հասկանում եմ, որ նրանք պետք է պաշտպանեն իրենց հողը, բայց ես տեղեկություն ստացա, որ Իսրայելն իր զենքն արտահանում է այլ երկրներ», Ouest-France-ին տված հարցազրույցում ասել է Վլադիմիր Զելենսկին։

Խոսքը, մասնավորապես, հակաօդային պաշտպանության մասին է։

«Ինչո՞ւ մեզ հակաօդային պաշտպանություն չտալ»,- հարցրել է Զելենսկին:

Նա հայտարարել է, որ չի մեղադրում Իսրայելի առաջնորդներին, Իսրայելը համարում է անկախ պետություն և բարձր է գնահատում քաղաքացիական հասարակության կողմից Ուկրաինայի աջակցությունը։

«Քննարկումներ են եղել Իսրայելի ղեկավարության հետ, և դա չի օգնել Ուկրաինային: Դուք կարող եք տեսնել Ռուսաստանի ազդեցությունը Իսրայելի վրա»,- նշել է նա։

Բացի այդ, նա ասել է, որ «կցանկանար ավելի վճռական գործողություններ տեսնել Գերմանիայի կողմից, Թուրքիայի կողմից և ԱՄՆ-ի կողմից, քանի որ հակաօդային զենք արտադրողները քիչ են»:

Նույն շարքից