Հայաստան 

Տավուշի համայնքապետարանը պարզաբանել է Նոյեմբերյանում բնակիչների տարհանման մասին լուրերը

analitik.am

Տավուշի մարզպետարանը հայտարարությամբ է հանդես եկել` կրկին հորդորելով չտարածել ապատեղեկություն, չվտանգել սահմանների և սահմանապահ բնակիչների անվտանգությունը:

«Շրջանառվող այն տեղեկատվությունը, ըստ որի` Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ բնակավայրերում տարհանում է իրականացվում, իրականության հետ որևէ առնչություն չունի:

Հարգելի տավուշցիներ, շրջանցեք տարածվող ապատեղեկատվությունը: Տավուշի մարզում սահմանային իրավիճակը հանգիստ է»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նույն շարքից