Հայաստան 

Ջերմաստիճանը նվազում է. սպասվում են տեղումներ

analitik.am

Հանրապետության տարածքում` սեպտեմբերի 24-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 25-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 25-ի ցերեկը, 26-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 4-8 մ/վ, սեպտեմբերի 24-ին, 25-ի գիշերն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 25-ի ցերեկը կնվազի 3-4, 26-ի գիշերը ևս 5-7 աստիճանով:

Երեւանում սեպտեմբերի 24-ի և 25-ի ցերեկը, 26-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 25-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև: Սեպտեմբերի 24-ին և 25-ի գիշերը սպասվում է քամու ուժգնացում` 18-20 մ/վ արագությամբ:

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +10 +12, վաղը ցերեկը՝ +22 +24 աստիճան։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +1 +5, ցերեկը՝ +13 +17,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +2 +5, ցերեկը՝ +14 +16,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +9 +11, ցերեկը՝ +19+21,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +13 +16,

Լոռիում գիշերը՝ +3 +7, ցերեկը՝ +14 +17,

Տավուշում գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +17 +20,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +1 +4, ցերեկը՝ +13 +15,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +8 +11, ցերեկը՝ +19 +22,

Արարատում գիշերը՝ +11 +14, ցերեկը՝ +23 +25,

Արմավիրում գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +23 +25,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +3 +5, ցերեկը՝ +13 +16,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +11 +14, ցերեկը՝ +23 +25,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +13 +16, ցերեկը՝ +20 +24,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +17 +19,

Արցախում գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +20 +24։

Նույն շարքից