Բարի օր Հայաստան 

Հայաստանի 18 համայնք այսօր հնարավորություն ունի որոշելու սեփական ճակատագիրը

analitik.am

Սեպտեմբերի 25-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ կանցկացվեն Հանրապետության 18 համայնքում։

Այսօր տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ են անցկացվում Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի 17 համայնքում, իսկ Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում անցկացվում են մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ: Նշված համայնքում ընթանում են համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրություններ:

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են ընդհանուր թվով 314 տեղամասեր:

Առավոտյան՝ ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 314 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին: ՏԻՄ ընտրությունների ժամանակ ընտրողների էլեկտրոնային գրանցման նպատակով օգտագործվում է 497 տեխնիկական սարքավորում:

Ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար հավատարմագրվել են 4 տեղական հասարակական կազմակերպություններ (դիտոդների ընդհանուր թիվը 210):

Ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնելու համար հավատարմագրվել են 17 զանգվածային լրատվության միջոցների ընդհանուր թվով 182 ներկայացուցիչներ:

Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ, Թալին, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Լոռու մարզի Գյուլագարակ, Ալավերդի, Լոռի Բերդ, Տաշիր, Կոտայքի մարզի Չարենցավան, Ակունք, Բյուրեղավան, Ջրվեժ, Շիրակի մարզի Անի, Սյունիքի մարզի Սիսիան, Քաջարան, Վայոց Ձորի մարզի Արենի, Եղեգիս, Տավուշի մարզի Բերդ համայնքներում տեղի կունենան համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով ընտրություններ, Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում՝ համայնքի ղեկավարի և ավագանու անդամների մեծամասնական ընտրակարգով ընտրություններ:

Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայքում թեկնածուներ են առաջադրել «Քաղաքացիական պայմանագիր»,  «Հանրապետություն» կուսակցությունները, «Հզոր համայնք» դաշինքը, Թալին համայքում՝ «Կայունություն»,  «Քաղաքացիական  պայմանագիր», «Արդար Հայաստան», «Ապրելու Երկիր», ՀՅԴ կուսակցությունները։
Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում թեկնածու է  առաջադրել «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը։

Լոռու մարզի «Գյուլագարակ» համայքում ՏԻՊ թեկնածուներ են առաջադրել  «Հանուն ժողովրդի» դաշինքը, «Քաղաքացիական պայմանագիր» և «Ապրելու Երկիր» կուսակցությունը, Ալավերդիում «Քաղաքացիական պայմանագիր», ՀՅԴ, «Ապրելու Երկիր» և ՀԱԿ կուսակցությունները։ Լոռի բերդում «Քաղաքացիական պայմանագիր», «Ապրելու Երկիր», «Հանրապետություն» կուսակցությունները, Տաշիր համայքնում «Քաղաքացիական պայմանագիր» և «Միասնական համայնք» դաշինքը։

Կոտայքի մարզի Չարենցավան համայքում թեկնածուներ են առաջադրել  «Քաղաքացիական պայմանագիր», «Ապրելու Երկիր» կուսակցությունները և «Միասնական համայնք» դաշինքը։ Ակունք համայքում՝ առաջարել  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Համախմբում» դաշինքը։

Բյուրեղավանում  «Քաղաքացիական պայմանագիր» «Արդար Հայաստան», ՀՅԴ կուսակցությունները և «Միասնությու»ն դաշինքը, Ջրվեժում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։

Շիրակի մարզի Անի համայքում ՏԻՄ թկնածուներ են առաջադրել «Հայկական երազանք»,  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները և «Ազգ – համայնք» դաշինքը։

Սյունքի մարզի Սիսիան համայքնում «Քաղաքացիական պայմանագիր», «Մեկ Հայաստան» կուսակցությունները, «Աշխատանք և Արդարություն», «Զարգացող համայնք» դաշիքնները։ Քաջարան համայքնում՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն» կուսակցությունները և «Դեպի միասնություն» դաշինքը։

Վայոց Ձորի Արենի համայքնում՝ «Քաղաքացիական պայմանագիր»  և «Հանրապետություն» կուսակցությունները, Եղեգիս համայքնում «Քաղաքացիական պայմանագիր», «Ազատական» և «Վերելք» կուսկացությունները։

Տավուշի մարզի Բերդ համայքնում  ՏԻՄ թեկնածուներ են առաջադարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Զորավոր համայնք» և «Արժանապատիվ սերունդ» դաշինքները։

Նույն շարքից