Քաղաքականություն 

Բերդ համայնքի ընտրատեղամասերում ծառայություն են իրականացնում նաև սև բերետավորները. 168.am

analitik.am

Հայաստանի 8 մարզերի 18 համայնքում տեղի են ունենում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։

Բերդ խոշորացված համայնքում ՏԻՄ ընտրությունների ընթացքին հետևելիս 168.am-ը ֆիքսել է, որ գրեթե բոլոր ընտրատեղամասերում, բացի ծառայություն իրականացնող ոստիկաններից, հսկողություն էին իրականացնում նաև  սև բերետավորները։  Ընտրական օրենսգրքի սահմանված կարգով «Ոստիկանության կենտրոնական և տարածքային մարմինները, դրանց ծառայություններն ու ստորաբաժանումները պարտավոր են ապահովել ընտրությունների անցկացման բնականոն ընթացքը, ընտրական հանձնաժողովների ու դրանց անդամների անկաշկանդ գործունեությունը»: Նախկինում որևէ ընտրության ժամանակ, իսկ ՏԻՄ ընտրություններին մասնավորապես,  ընտրատեղամասերի հարակից տարածքում ոստիկանության սև կամ կարմիր բերետավոր ծառայողներ հսկողություն չէին իրականացնում։

Թերևս առաջին անգամ ենք ականատես լինում, երբ ընտրատեղամասերի մոտ, այդ թվում՝ ներսում, սև բերետավորներ ծառայություն իրականացնեն։

Թե ինչով է պայմանավորված նրանց ներկայությունը ընտրատեղամասերի մոտ՝ դժվար է ասել։

Նշենք, որ ՏԻՄ ընտրություններ են ընթանում Ջրվեժ, Ճամբարակ, Տաշիր, Ակունք, Արենի, Գյուլագարակ, Լոռի Բերդ, Չարենցավան, Անի, Քաջարան, Եղեգիս, Բերդ, Ծաղկահովիտ, Ալավերդի, Բյուրեղավան, Թալին, Սիսիան համայնքներում։

Նույն շարքից