Միջազգային Ռազմական 

Ղազախստանում մեկնարկում են ՀԱՊԿ հավաքական ուժերի զորավարժությունները

analitik.am
Ղազախստանի հարավում և հարավ-արևելքում գտնվող Ժամբիլի և Ալմաթիի շրջաններում սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 8-ը կանցկացվեն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արագ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն-2022», «Որոնում-2022» և «Էշելոն-2022» զորավարժությունները։
Ինչպես հաղորդում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը, զորամիավորումների տեղաշարժի ընթացքում կմշակվեն պարետային ծառայության, հակաօդային պաշտպանության և համապարփակ աջակցության հարցեր։
Զորավարժություններին առաջին անգամ կմասնակցի հավաքական ուժերի նոր ստորաբաժանումը՝ ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության ու բժշկական աջակցության համատեղ միավորումը։
«Որոնում-2022» հատուկ զորավարժության ընթացքում կմշակվեն ՀԱՊԿ անդամ պետությունների հետախուզական գերատեսչությունների ուժերով և միջոցներով հետախուզության կազմակերպման և անցկացման հարցեր՝ ի աջակցություն ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի։
«Էշելոն-2022» հատուկ զորավարժությունն ուղղված է նյութատեխնիկական ապահովման կազմակերպման խնդիրների մշակմանը։

Նույն շարքից