Միջազգային Պատահարներ 

Կրակոցներ Իժևսկի դպրոցում. զոհվել է 13 մարդ, այդ թվում՝ աշակերտներ, կա 20 վիրավոր

analitik.am

ՌԴ ՔԿ-ի հաղորդմամբ՝ հրաձգության հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի, որոնցից 7-ը՝ անչափահասներ:

Վիրավորում ստացածները 21-ն են, այդ թվում՝ 14 երեխաներ:

Հրաձգություն է տեղի ունեցել Ուդմուրտիայի մայրաքաղաքի թիվ 88 դպրոցում։ Դեպքի վայր է ժամանել հանրապետության ղեկավար Ալեքսանդր Բրեչալովը, աշխատում են բոլոր հատուկ ծառայություններն ու բժիշկները։  Հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ հինգ երեխա, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ Ուդմուրտիայի ՆԳՆ մամուլի ծառայությունը հայտնել էր վեց զոհի և 20 վիրավորի մասին։

Գերատեսչությունից հայտնել են նաև, որ կրակող տղամարդու դին հայտնաբերվել է, նա ինքնասպան է եղել։

«Ոստիկանները հայտնաբերել են կրակ բացած տղամարդու դին, ըստ տեղեկությունների՝ նա ինքնասպանություն է գործել»,- հայտնել են մամուլի ծառայությունից։

Թիվ 88 դպրոցը գտնվում է Իժևսկի կենտրոնում՝ քաղաքապետարանի շենքից ոչ հեռու։

Նույն շարքից