Քաղաքականություն 

Փարիզը Երևանին և Բաքվին կոչ է անում վերսկսել երկխոսությունը

analitik.am

Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանի կոչ է անում թուլացնել լարվածությունը և վերսկսել բանակցությունները։ Այս մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Մակրոնը նշել է, որ իրավիճակը սահմանին շատ կրիտիկական է։
«Փարիզը համոզված է, որ ուժի կիրառումը չի կարող խնդրի լուծում դառնալ կողմերից ոչ մեկի համար, և որ երկխոսությունն առանց հապաղելու պետք է վերսկսվի», - ասել է Ֆրանսիայի նախագահը:
Նրա խոսքով ՝ բոլոր հարցերը պետք է լուծվեն միայն բանակցությունների միջոցով։
Նշենք, որ Փարիզում ընդունելով Հայաստանի վարչապետին՝ Ֆրանսիայի նախագահը հայտնել է, որ առաջիկա ժամերին մտադիր է խոսել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
«Ֆրանսիան կանի ամեն ինչ, որպեսզի Հարավային Կովկասը լինի կայուն, հուսալի 7 բարգավաճ տարածաշրջան», - հավաստիացրել է Մակրոնը:

Նույն շարքից