Քաղաքականություն 

Կփրկի՞ արդյոք վերահաշվարկը ՔՊ-ին. «Հրապարակ»

analitik.am

«Հրապարակ»-ը գրում է.

Չարենցավանում ՔՊ-ն ոչ մի կերպ չի համակերպվում պարտության հետ: Մեզ ասացին, որ ՔՊ-ի վստահված անձինք դիմել են Ընտրատարածքային հանձնաժողով` բողոքարկելու ընտրության արդյունքները և պահանջելու վերահաշվարկ: Ասում են` ՔՊ-ի ներսում վեճ է առաջացել, իրար մեջ խնդիր ունեն, թե ով որտեղ է թերացել և հիմա հույս ունեն` վերահաշվարկի միջոցով «լուծել» այդ խնդիրը:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հաստատեց մեր տեղեկությունը` նշելով, որ այս պահին 8-9 տեղամասի մասով կա վերահաշվարկի դիմում, բայց ասել են, որ էլի են բերելու դիմումներ: Վերջնաժամկետը վաղը առավոտյան 11-ն է, որից հետո ժամը 14:30-ին կմեկնարկի վերահաշվարկը:

Նշենք, որ օրենքով վերահաշվարկի համար կամ պետք է հանձնաժողովի անդամի կողմից արձանագրության մեջ նշված հատուկ կարծիք լինի, որ խախտում է եղել, որը Չարենցավանի դեպքում չի եղել, կամ պետք է վստահված անձինք դիմեն` անկախ նրանից հիմք ունեն, թե ոչ:

 

Նույն շարքից