Քաղաքականություն 

Իշխանությունները «տասովկաների» մեջ են․ «Փաստ»

analitik.am

«Փաստ» օրաթերթը գրում է

Սեպտեմբերի 25-ին ՀՀ 18 համայնքում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ։ Ընդհանուր առմամբ, իշխող քաղաքական ուժը հաջողության է հասել համայնքների կեսում: Սակայն մի քանի համայնքներում կոալիցիա կազմելու խնդիր կա:

«Փաստ» թերթի տեղեկություններով, բոլոր այն վայրերում, որտեղ կոալիցիայի հարց է առաջացել, անկախ նրանից՝ առաջին տեղում ՔՊ-ն է, թե այլ ուժ, իշխանությունները բավական ակտիվ քննարկումների և «տասովկաների» մեջ են: Մասնավորաբար, մեր աղբյուրը փոխանցում է, որ այն համայնքներում, որտեղ ՔՊ-ն պարտություն է կրել, սակայն հաղթող ուժը 50 տոկոս+1 քվե չի ստացել, իշխանությունները փորձում են ամեն գնով տապալել այլ ուժերի հնարավոր դաշինքը։

Ավելին, նախօրեին ողջ օրվա ընթացքում իշխանության ներկայացուցիչները վազվզոցի մեջ էին՝ փորձելով հնարավոր և անհնար բոլոր միջոցներով համապատասխան շրջանակների հետ կոնտակտի դուրս գալ և իրենց ցանկալի դրական արդյունքի հասնել։ Մեր տեղեկություններով, նախընտրական շրջանում իշխանության համար պարտված տարածքներում «վիզ դրածները» երեկ ընդհատակ էին անցել:

Նրանցից ոմանք, մեր տեղեկություններով, հրավիրվել են Երևան՝ «մայր գրասենյակ»՝ քարոզարշավի ընթացքում տված խոստումների, կորցրած ձայների և ծախսած գումարների համար պատասխան տալու նպատակով։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նույն շարքից