Հասարակություն 

Ինչքան մնա, այդքան զոհեր ենք ունենալու, այս իրավիճակը շարունակվելու է, չենք կարողանալու ապրել, խեղդվելու ենք. զոհվածի մայր

analitik.am

Մենք գիտակցում ենք, բայց ղեկավարությունը չի գիտակցում երևի։ Այս երեխեքը դեռ ինչքան պետք է կոտորվեն, այս ժողովուրդն ինչքան պետք է տառապեն, այս մայրերն ինչքան պետք է դեռ լացեն, հերիք է, բավական է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց զոհված զինծառայողի մայրը։

«Ուղղակի այս ղեկավարությունը պետք է թողնի ու գնա, սա իր տեղը չէ, պարտվողը պետք է թողնի ու գնա, սա իրենը չի։ Ինչքան մնա, այդքան զոհեր ենք ունենալու, այս իրավիճակը շարունակվելու է, չենք կարողանալու ապրել, խեղդվելու ենք։ Ինքն ուղղակի պետք է թողնի ու գնա, մի տղամարդավարի քայլ անի իր ազգի համար, եթե հայ է։ Կասկածում եմ, որ հայ է։ Իրենք հայ չեն,եթե հայ լինեին, կգիտակցեին այս ամենը»,- նշեց մայրը։

Նույն շարքից