Քաղաքականություն 

ՏԻՄ ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի 19 դիմում է ստացվել. ԿԸՀ

analitik.am

2022 թվականի սեպտեմբերի 25-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել մինչև սեպտեմբերի 27-ը` ժամը 11.00-ն:

Սահմանված ժամկետում  ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկի մասին ընդհանուր թվով 19 դիմումներ են  ստացվել  թվով 2 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում: Նշված դիմումներով պահանջվում է վերահաշվարկ իրականացնել 19 տեղամասերում:

Թիվ 24 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում ստացվել է  1 դիմում՝ թվով 6 տեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին:

Նշված հանձնաժողովներում վերահաշվարկների աշխատանքներըբոլոր ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում կմեկնարկեն այսօր՝ 2022 թվականի սեպտեմբերի 27-ին, ժամը 14:00-ից:

Նույն շարքից