Բարի օր Քաղաքականություն 

Լևոն Տեր-Պետրոսյանը ստե՞լ է

analitik.am

Այս պահին ընթանում է ՀՀ երկրոդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը:

Լրագրողի հարցին, թե նախագահների հանդիպման ժամանակ իրավիճակից ելքի իր գնահատականն արդյոք հնչեցրել է մասնակի իշխանափոխության մասին և հանդիպման մասնակիցներից ի՞նչ արձագանք է ստացել, Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է.

Պայմանավորվել ենք, որ չենք բացահայտում այդ քննարկումների մանրամասները և ես դա չեմ կարող անել: Կարող եմ ուղղակի ասել, ուղղակի շատ կարճ՝ ինքը տվել է առաջարկ. ի դեպ այն թուղթը, որն իր հարցազրույցի ժամանակ ինքը կարդացել է, մենք չենք տեսել և այդպիսի բան մեզ չի ներկայացրել, չի եղել, ուղղակի ինքը միգուցե այդ բովանդակությունը փորձել է որպես տեսակետ մեզ արտահայտի: Բայց մենք այնտեղ չենք քննարկել երկու հայտարարություններ, չի եղել: Քանի որ երևաց, որ տարաձայնությունը բավական խորն էր, ուղղակի միանգամից առաջարկ եղավ մի հայտարարություն անել, որը դուռը բաց կպահի այդ ֆորմատի աշխատանքի շարունակության համար: Այսքանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Նույն շարքից