Ռազմական 

Ժամը 20:00-ի դրությամբ՝ կորուստներ չունենք. Թորոսյան

analitik.am

Քիչ առաջ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց այն մասին, որ այսօր՝ ժամը 18:00-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ:

Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների:
Պաշտպանության նախարարությունը չի հստակեցնում, թե կոնկրետ որ ուղղությամբ է թշնամին ռմբակոծում, սակայն, մեր աղբյուրների փոխանցմամբ, խոսքը Ջերմուկի մասին է:
Ռազմական լրագրող Դավիթ Թորոսյանի փոխանցմամբ՝ այս պահին ևս ժամանակ առ ժամանակ լինում են կրակոցներ, ոչ շատ ինտենսիվ: Ժամը 20:00-ի դրությամբ՝ կորուստներ չունենք։

Նույն շարքից