Քաղաքականություն 

Աժ-ում ավարտվել է Փաշինյանի հանդիպումը պատգամավորների հետ. մանրամասներ. «Ժողովուրդ»

analitik.am

Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ավարտվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորների հանդիպումը, որը տևել է գրեթե 4 ժամ: Փաշինյանը պատգամավորներին հայտնել է ԱՄՆ և Ֆրանսիա կատարած այցի մանրամասները:

Մեզ հայտնի դարձավ, որ հանդիպմանը ներկա է եղել նաև ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: Պատգամավորները հարցեր են ուղղել նաև նրան: Միրզոյանը պատգամավորներին հայտնել է, թե ինչ հանդիպումներ է ունենում և ինչ պայմանավորվածություններ է ձեռք բերում արտասահմանյան գործընկերների հետ: Մեր տեղեկություններով հանդիպմանը ներկա են եղել ՔՊ խմբակցության գրեթե բոլոր պատգամավորները:

Այլ մանրամասներ ArmLur.am-ը կհայտնի ավելի ուշ:

Նույն շարքից