Ռազմական 

Հրթիռային համակարգեր, հակատանկային հրթիռներ, ռադարներ. Հնդկաստանը Հայաստան զինամթերքի արտահանման պայմանագիր է ստորագրել

analitik.am

Հնդկաստանը Հայաստան հրթիռային համակարգերի, հրթիռների և զինամթերքի արտահանման պայմանագիր է ստորագրել, գրում է The Economic Times-ը՝ նշելով, որ Հայաստանը գտնվում է հարևան Ադրբեջանի հետ երկարատև սահմանային հակամարտության մեջ:

Պարբերականը գրում է, որ կառավարությունից դեպի կառավարություն երթուղին օգտագործվել է այս ամսվա սկզբին Հայաստանին զենք և զինամթերք մատակարարելու մի շարք պայմանագրեր կնքելու համար:

Թեև պայմանագրերի արժեքը չի բացահայտվել, ենթադրվում է, որ միլիոնավոր դոլար արժողությամբ զենքը կմատակարարվի երկիր առաջիկա ամիսներին:

Աղբյուրները ET-ին հայտնել են, որ պատվերը ներառում է Pinaka համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, հակատանկային հրթիռներ, Swathi ռադարներ: Այս ռադարներն օգտագործվում են ներթափանցող հրետանային արկերին, ականանետներին և հրթիռներին հետևելու և հակառակորդի արձակման կայանների և դիրքերի ճշգրիտ տեղորոշման համար: Ռադարները հաջողությամբ կիրառվել են ինչպես Պակիստանի, այնպես էլ Չինաստանի սահմաններին:

Նույն շարքից