Տեսանյութեր Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանն առաջարկում է հայ-ադրբեջանական սահմանին միջազգային դիտորդական առաքելություն տեղակայել

analitik.am

Մենք շատ ակտիվ աշխատանք ենք իրականացնում միջազգային բոլոր գործընկերների հետ. մենք որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ, ականջալուր ենք, և համաձայն ենք բոլոր այն կոչերին և ընդգծումներին, որ հարցերը պետք է լուծել խաղաղ, դիվանագիտական ճանապարհով, բայց տեսնում ենք, որ Ադրբեջանը շարունակաբար դիմում է ագրեսիվ գործողությունների: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 29-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, այս իրավիճակում Հայաստանը միջազգային գործընկերներին հետևողականորեն առաջարկում է հետևյալ բանաձևը, որ լուծում կարող է լինել հայ-ադրբեջանական սահմանին միջազգային դիտորդական առաքելության տեղակայումը: «Կլինի ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԵԱՀԿ-ի, թե միջազգային այլ կազմակերպության:

Մանրամասն՝ տեսանյութում

Նույն շարքից