Հասարակություն Պատահարներ 

Ավանում հայտնաբերվել է «Լիդեր գռուզ» ՍՊԸ-ի 33-ամյա աշխատակցի դին

analitik.am

Երեկ՝ սեպտեմբերի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։35-ի սահմաններում ՀՀ ոստիկանութան օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աճառյան 44 հասցեի մոտ դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ոստիկանության Ավանի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Արտաշես Մուշեղյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Սարգսյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են Կոտայքի մարզի բնակիչ՝ 33-ամյա Մխիթար Ս-ի դին։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Պարզվել է, որ Մխիթար Ս-ն նշված հասցեի մոտ հոսանքահարվել և տեղում մահացել է։

Նա աշխատում էր «Լիդեր գռուզ» ՍՊԸ-ում։ Դեպքի փաստով Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

Նույն շարքից