Ռազմական 

Դեսպաններն այցելել են Սոթք` ծանոթանալու Ադրբեջանի ագրեսիայի հետևանքներին

analitik.am
Հայաստանում հավատարմագրված տարբեր երկրների դիվանագիտները, միջազգային կառույցների ներկայացուցիչներն այսօր այցելել են Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայր` ծանոթանալու Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացված ագրեսիայի հետևանքներին։
Դեսպաններին ուղեկցող ՀՀ տարածքային կռավարման ու ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ասաց, որ միայն Սոթք համայնքում շուրջ 148 տուն է վնասվել։ Դրանցից մի քանիսի ավերակներն այսօր արտասահմանցի դիվանագետները հնարավորություն են ունեցել անձամբ տեսնելու։
«Կարծում եմ` շրջայցից հետո դուք ինքներդ կհամոզվեք, որ մեր քաղաքացիական ենթակառուցվածքներն ու քաղաքացիական բնակչությունը հստակ թիրախավորվել են»,– ասաց Սանոսյանը։
Նշենք, որ Սոթք այցելած միջազգային դիվանագետների թվում են ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը, Նիդեռլանդների թագավորության դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսը, ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ԱՄՆ փոխդեսպանը, ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատարը և այլք:
Պատվիրակությանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանից բացի, ուղեկցել են Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանը։
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ դիվանագետներն այցելել էին Ջերմուկ։

Նույն շարքից