Քաղաքականություն 

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը կրկին Հայաստանում է

analitik.am

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հանդիպել է ՀՀ վարչապետ, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Նիկոլ Փաշինյանի հետ:

Զասը Փաշինյանին տեղեկացրել է ՀԱՊԿ առաքելության աշխատանքի նախնական արդյունքների մասին, կողմերը մանրամասն քննարկել են Նրա աշխատանքն ու տարածաշրջանում ստեղծված իրավիճակը:

ՀԱՊԿ առաքելությունը՝ կազմակերպության գլխավոր քարտուղարի և ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի գլխավորությամբ, Հայաստան է եկել սեպտեմբերի 13-ին կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստի որոշման համաձայն։
Առաքելության կազմում ընդգրկված են ՀԱՊԿ անդամ պետությունների ներկայացուցիչներ, որոնք կազմակերպության աշխատանքային մարմինների աշխատակիցներ են:

Նույն շարքից