Հասարակություն Պատահարներ 

Մյասնիկյան պողոտայում բախվել են Mitsubishi, Hyundai Elantra, Chevrolet, 2 Toyota և Ford ավտոմեքենաները

analitik.am

Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը  13:00-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում բախվել են Mitsubishi, Hyundai Elantra, 2 Toyota, Ford և Chevrolet մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի գլխավորությամբ:

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկ Հայկ Քոչարյանն ու կրտսեր պարեկ Հակոբ Հակոբյանը:

Վթարի փաստով պարեկային ծառայությունում նյութեր են նախապատրաստվում, որտեղ էլ պարզվում է վարորդների ինքնությունը:

Նույն շարքից