Քաղաքականություն 

Պաշտոնանկություն կառավարությունում՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ

analitik.am
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Գեղամ Շախբազյանն ազատվել է քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից:
Շախբազյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։
Քաղաքաշինության, տեխնիկական և հակահրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար էր նշանակվել 2018-ի սեպտեմբերի 6-ին։
Մինչ այդ նա աշխատել է մասնավոր ոլորտում` 2017-2018 թթ.–ին` «ՄՏՍ Հայաստան» ՍՊԸ–ում` FMC տեղանքի սպասարկման ինժեներ, 2015-2017 թթ.–ին`«Էյ Դի ՍԻ» ՍՊԸ–ում` ցանցի սպասարկող ինժեներ, մոնիտորինգի մասնագետ, 2012–2015 թթ.–ին` «Էյ Ար Այ Սի Թի» ՍՊԸ–ում`անվտանգության և հակահրդեհային համակարգերի ինժեներ-մենեջեր։

Նույն շարքից