Քաղաքականություն 

Ֆրանսիան շարունակում է աշխատել Հայաստանի տարածքային ամբողջականության հարգման համար. Ֆրանսիայի դեսպան

analitik.am

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն անդրադարձել է Գեղարքունիքի մարզում Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին:

«Շատ օգտակար այցելություն սեպտեմբերի 13-ի և 14-ի հարձակումներից տուժած վայրեր։ Ավերվել կամ վնասվել են բազմաթիվ տներ և քաղաքացիական ենթակառուցվածքներ: Հայաստանը պետք է կարողանա խաղաղ ապրել: Ֆրանսիան շարունակում է աշխատել Հայաստանի տարածքային ամբողջականության հարգման համար»,- թվիթերյան միկրոբլոգում գրել է դեսպանը՝ հրապարակելով Վարդենիսում արված լուսանկար:

Նշենք, որ Լույոն սեպտեմբերի 29-ին Գեղարքունիքի մարզում օտարերկրացի դիվանագետների հետ ծանոթացել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից խաղաղ բնակավայրերի թիրախավորելու հետևանքներին:

Նույն շարքից