Քաղաքականություն 

ԴԱՀԿ-ն պարտավորեցրել է Արման Բաբաջանյանին` ներողություն խնդրել Դաշնակցությունից

analitik.am

Yerkir.am-ը   գրում է․

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը պարտավորեցրել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանին հրապարակային ներողություն խնդրել Հայ Յեղափոխական Դաշնակցությունից դեռևս 2019 թ. դեկտեմբերի 6-ին ԱԺ-ում ՀՅԴ-ի հասցեին վիրավորական և կեղծ հայտարարությունների համար (Բաբաջանյանն այդ ելույթում Դաշնակցությանն անվանել էր ահաբեկչական անցյալով հայտնի ուժ, որը հիմա էլ որոշել է պարիտզանական մարտեր մղել պետության դեմ և այլ հերյուրանքներ):

2021 թ. հուլիսին դատարանը պարտավորեցրել էր Բաբաջանյանին ներողություն խնդրել կուսակցությունից: Ըստ որոշման` Արման Բաբաջանյանը պետք է  հրապարակավ ներողություն խնդրի «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունից և կուսակցության Գերագույն մարմնի բոլոր անդամներից՝ զրպարտելու համար․ դատարանը պարտավորեցրել է նրան՝ իր ֆեյսբուքյան էջով կամ մամուլի ասուլիսում՝ առնվազն 4 հեռուստաընկերության մասնակցությամբ, արտաբերել ներողության հետևյալ տեքստը․ «Հարգելի հետևորդներ, 06.12.2019թ. ՀՀ Ազգային Ժողովի ամբիոնից «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցության վերաբերյալ ունեցած ելույթումս տեղ գտած վիրավորական արտահայտությունների համար ներողություն եմ խնդրում «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունից, ինչպես նաև կուսակցության Գերագույն մարմնի բոլոր անդամներից»։ Տեսանյութը պետք է վերնագրվի «Ներողություն եմ խնդրում «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունից, ինչպես նաև կուսակցության Գերագույն մարմնի բոլոր անդամներից», և պահպանվի ֆեյսբուքյան էջում։

Իր հակասական, հակապետական անցյալով հայտնի զրպարտիչ Բաբաջանյանը հրաժարվել էր ներողություն խնդրել կուսակցությունից` վիճարկելով որոշումը, որը չի բավարարվել:

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը` հիմք ընդունելով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի` 15.09.2022 թ. որոշումը, վճռել է պարտավորեցնել սեփական մոր դեմ ցուցմունք տված, բանակից ազատվելու համար թղթեր կեղծած Բաբաջանյանին կատարել դատարանի որոշումը և ներողություն խնդրել կուսակցությունից և ԳՄ բոլոր անդամներից:

 

Նույն շարքից