Քաղաքականություն 

Արգիշտի Քյարամյանն իր մտերիմ ընկերոջն իրեն տեղակալ չկարողացավ նշանակել, նրան ԱԱԾ-ից «տեղավորեցին» Վարդապետյանի տեղակալի պաշտոնում

analitik.am

«Փաստինֆո»-ն գրում է.

ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանն իր մտերիմ ընկերոջը՝ Արթուր Պողոսյանին, չկարողացավ տեղավորել ՔԿ-ում՝ որպես տեղակալ, փոխարենը՝ նա նոր պաշտոն ստացավ ՀՀ գլխավոր դատախազությունում՝ որպես գլխավոր դատախազի տեղակալ։

Հիշեցնենք, որ Աննա Վարդապետյանը գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում է նշանակել Արթուր Պողոսյանին։ Վերջինս, ինչպես հայտնի է, ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի մտերիմ ընկերն է, որին Քյարամյանը ԱԱԾ-ում «տեղավորելուց» հետո որոշել էր տեղափոխել նրան իր մոտ՝ Քննչական կոմիտե, ինչը, սակայն, այդպես էլ նրան չհաջողվեց։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ դեռևս 2020թ մայիսին, երբ Արգիշտի Քյարամյանը ԱԱԾ տնօրենի նորանշանակ տեղակալ էր, որոշել էր իր կադրերով համալրել քննչական դեպարտամենտը։ Վերջինս ԱԱԾ քննչական դեպարտամենտի ղեկավար էր նշանակել Շիրակի մարզի դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանին, որի հետ աշխատել է Շիրակի մարզի դատախազությունում։

Նկատենք, որ Ա.Պողոսյանն իր մասնագիտական կարիերան սկսել է Լոռու դատախազությունից եւ համարվում է, այսպես կոչված, նախկին իշխանությունների աճեցրած կադր, որը վերադասների հանձնարարությունները աներկբա կատարելու հատուկ հակում է ունեցել։

Նույն շարքից