Գլխավոր Միջազգային 

Պուտինի ելույթում տեղ գտած կարևոր մտքերը՝ համառոտ

analitik.am

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Գեորգիևյան դահլիճում ունեցած ելույթում տեղ գտած կարևոր մտքերը՝ համառոտ.

  • Արևմուտքին Ռուսաստան պետք չէ, բայց այն պետք է մեզ:
  • Արևմուտքում չեն ուզում մեզ ազատություն, նրանք ուզում են բոլորին գաղութ դարձնել:
  • Արևմուտքը փնտրել և փնտրում է Ռուսաստանին թուլացնելու ու կործանելու նոր հնարավորություն, նրանց հանգիստ չի տալիս այն, որ այդպիսի մեծ երկիր կա։ Ագահությունը, իշխանությունը պահպանելու մտադրությունը Արևմուտքի կողմից Ռուսաստանի դեմ մղվող հիբրիդային պատերազմի պատճառներն են։
  • Իրենց համար ուղղակի սպառնալիքը մեր փիլիսոփայությունն է, դրա համար էլ ոտնձգություն են անում մեր փիլիսոփաների նկատմամբ։
  • Արևմուտքը միշտ ասում է, որ հանդես է գալիս կարգի և կանոնների կողմնակից, բայց որտեղի՞ց են եկել այս կանոնները: Կրկնակի, և գուցե եռակի ստանդարտներ, որոնք նախատեսված, հաշվարկված են հիմարների համար:
  • Արևմուտքը բարոյական իրավունք չունի ծպտուն հանելու ժողովրդավարության մասին. նա ինքն է ոտնահարել սահմանների անձեռնմխելիության հայեցակարգը։ Նրանք խարանում են ամբողջ ազգերի ու պետությունների։ Նրանք ազգերին բաժանում են առաջին և մյուս տեսակների։
  • ԱՄՆ-ը կարծում էր, որ ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցային բլիցկրիգով կհաջողվի «կառուցել» ամբողջ աշխարհը:
  • Արեւմտյան երկրները դարերով պնդում են, որ այլ երկրներին ժողովրդավարություն են բերում․ ամեն ինչ հակառակն է ։
  • ՆԱՏՕ-ն չընդլայնելու խոստումները, որոնց հավատացել են նախկին ղեկավարները, դարձել են կեղտոտ խաբեություն։
  • Միաբևեռ աշխարհը, որը կառուցվել է Արևմուտքի կողմից, հակաժողովրդավարական է, խաբեբայական և կեղծավոր: Արևմտյան երկրները ճշմարտությունը խեղդել են կեղծիքների օվկիանոսում՝ օգտագործելով Գեբելսի պատվիրանների համաձայն աղաղակող քարոզչություն:
  • Աշխարհը թևակոխել է հեղափոխական վերափոխումների շրջան:
  • Արևմտյան հեգեմոնիայի փլուզումն սկսված է և արդեն անշրջելի է:
  • Այսօր մենք պայքարում ենք ազատ և արդար ճանապարհի համար, մեզ համար՝ Ռուսաստանի համար։
  • Այժմ մեզ անհրաժեշտ է ամբողջ հասարակության համախմբումը, որը հիմնված է ինքնիշխանության, ստեղծագործության և արդարության վրա։

Նույն շարքից