Տեսանյութեր Քաղաքականություն 

Փաշինյանը պատասխանել է՝ 44-օրյա պատերազմի զոհերի ցուցակները չհրապարակելու պատճառների մասին հարցին

analitik.am

44-օրյա պատերազմի փորձը հաշվի առնելով՝ եկել ենք եզրակացության, որ ճիշտ է՝ մեր զոհվածների, նահատակների անունները ինստիտուցիոնալ, նախատեսված մեխանիզմով հրապարակել։ Դա Զինծառայողների ապահովագրության հիմնադրամում արձանագրվող ցուցակն է, անունները հրապարակվում են այնտեղ, 44-օրյա պատերազմի զոհերի ամբողջական ցուցակը նույնպես հրապարակվել է այնտեղ։ Զոհերի ամբողջական ցանկը չհրապարակելը չի նշանակում, որ գաղտնի է պահվում, որովհետեւ, բնականաբար, նույնականացված զոհերի ընտանիքները տեղեկացված են։

Նաեւ հաշվի առնենք, որ կան մարմիններ, որոնք պետք է նույնականացվեն վերջնական։ Նախկին փորձը հաշվի առնելով՝ գիտենք, որ, ցավոք, դեպքեր են եղել, որ սխալ անուններ են հրապարակվել, այդ թվում՝ թվացել է, թե վիզուալ նույնականացում եղել է, բայց ԴՆԹ նույնականացմամբ այլ բան է պարզվել։

Այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Հանրային հեռուստաընկերության լրագրողի՝ ինչու՞ չեն հրապարակվում 44-օրյա պատերազմի զոհերի անունները հարցին:

Մանրամասները՝ տեսանյութում

Նույն շարքից