Միջազգային 

Հայ ռազմագերիների մահապատժի տեսանյութը ստուգվում է միջազգային լրատվամիջոցների և իշխանությունների կողմից. Le Figaro-ի փոխտնօրեն

analitik.am

Ֆրանսիական Le Figaro ամսագրի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բուիսոնն իր թվիթերյան միկրոբլոգում գրել է, որ երեկ երեկոյան սահմռկեցուցիչ տեսանյութ է ստացվել, որում երեւում է, թե ինչպես են ադրբեջանցի զինվորները մահապատժի ենթարկում մի քանի հայ ռազմագերիների։

«Անցած գիշեր սահմռկեցուցիչ տեսանյութ եմ ստացել, որում երեւում է, թե ինչպես են ադրբեջանցի զինվորները մոտ տարածությունից մահապատժի ենթարկում մի քանի հայ ռազմագերիների։ Ադրբեջանի ռազմական հանցագործությունների մասին այս նոր տեսանյութը ստուգվում է միջազգային լրատվամիջոցների եւ իշխանությունների կողմից»,- գրել է Բուիսոնը։

Ադրբեջանցի զինվորների կողմից 4 անզեն հայ գերիների մահապատիժը պատկերող սարսափելի տեսանյութը տարածվում է Telegram-ի ալիքներում։

Նույն շարքից