Հասարակություն Պատահարներ 

Ողբերգական դեպք Երևանում. Սիլիկյան թաղամասի փողոցներից մեկում տղամարդու դի է հայտնաբերվել

analitik.am

Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:10-ի սահմաններում ՀՀ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիլիկյան թաղամասի 5-րդ փողոցում դի կա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ:  Պարեկներն ու ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են Երևանի բնակիչ 61 -ամյա  Լեռնիկ Ս.-ի դին:

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել և տարածքը սահմանազատել են պարեկներ Ռաֆայել Գրիգորյանն ու Լուսինե Մանուկյանը:

Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է վարույթ:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքերն չեն հայտնաբերվել:

Քննիչի որոշմամաբ նշանանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Նույն շարքից