Միջազգային 

Հռոմի պապը դիմել է ՌԴ-ին և Ուկրաինային հակամարտությունը դադարեցնելու կոչով

analitik.am
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել Ռուսաստանին և Ուկրաինային դադարեցնել հակամարտությունը և խաղաղ կարգավորման ուղիներ փնտրել։ Նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Վատիկանի Առաքելական պալատի պատուհանից հավատացյալներին ուղղված ավանդական կիրակնօրյա ուղերձը սկսելուց առաջ նա հայտարարել է, որ մարդկությունը կրկին կանգնած է միջուկային սպառնալիքի առջև։
«Թող որ լռի զենքը, և թող որ սկսվի պայմանների որոնումը խաղաղ բանակցությունների գալու համար, որոնք ի վիճակի են հանգեցնել ոչ թե ուժով պարտադրված, այլ համաձայնեցված, արդար, կայուն որոշումների։ Այդպիսիք հիմնված կլինեն կյանքի սրբազան արժեքի, ինչպես նաև յուրաքանչյուր երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վրա, ինչպես և փոքրամասնությունների իրավունքների և օրինական շահերի վրա»,-ասել է պապը։
Ֆրանցիսկոսը պարզաբանել է, որ իր «կոչն ուղղված է Ռուսաստանի նախագահին՝ աղաչելով նրան, այդ թվում՝ սեփական ժողովրդի հանդեպ սիրուց» դադարեցնել էսկալացիան: «Ես դիմում եմ Ուկրաինայի նախագահին՝ կոչ անելով բաց լինել աշխարհի լուրջ առաջարկների առաջ»,-ասել է Ֆրանցիսկոս պապը:
Հռոմի պապը դիմել է տարբեր երկրների «բոլոր պատասխանատու քաղաքական գործիչներին»՝ խնդրելով իրենց հնարավորությունների սահմաններում ամեն ինչ անել ճգնաժամին վերջ տալու, երկխոսության նախաձեռնություններին աջակցելու և դրանք առաջ մղելու համար։

Նույն շարքից