Հասարակություն Պատահարներ 

40-ամյա վարորդը 06-ով կոտրել է երկաթբետոնե արգելապատնեշներն ու 25 մետր գլորվելով՝ հայտնվել ձորում, նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները

analitik.am

Երեկ՝ հոկտեմբերի 2-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզւմ։ Ժամը 23։50-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ՝ 40-ամյա Մկրտիչ Խ-ն իր վարած ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 48 կմ հատվածում՝ Հրազդանի վարչական տարածքում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատեշներին, կոտրել դրանք և մոտ 25 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Մկրտիչ Խ-ն տեղում մահացել է։

Նրա դին ավտոմեքենայից դուրս հայտնաբերել են օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկրարար ծառայության Հրազդանի թիվ 44 հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարնեը, ովքեր ճոպաններով ու պատգարակով դուրս են բերել և մոտեցրել դիատարին, այնուհետև փակել են ավտոմեքենայի գազաբալոնն ու սահմանազատել տարածքը։

Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ոստիկանության Հրազդանի բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանն ու ոստիկանության Ծաղկաձորի բաժանմունքի պետի տեղակալ Գրիգորյանը։

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է վարույթ։

Ֆոտոլրագողը հայտնում է, որ ավտոմեքենայի կողքին փրկարարները հայտնաբերել են նաև «Ֆ-1» նռնակ, և այն վնասազերծելու համար դեպքի վայր են ժամանել ԱԻՆ սակրավորները։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան վերամբարձ կռունկով պետք է դուրս բերվի և քարշակով տեղափոխվի ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Նույն շարքից