Միջազգային 

Ռուսաստանի դեմ սանկցիաները կշարունակվեն

analitik.am

Եվրամիությունը կշարունակի խստացնել Ուկրաինական հակամարտության պատճառով սահմանված սանկցիոն ճնշումները Ռուսաստանի դեմ։

Այս մասին հայտարարել է ԵԽ ղեկավար Շառլ Միշելը՝ ԵՄ անդամ 27 պետությունների ղեկավարներին ուղղված նամակում։

Նշենք, որ նամակը գրվել է Պրահայում հոկտեմբերի 6-7 կայանալիք ոչ պաշտոնական գագաթնաժողովին ընդառաջ։ Միշելը մանրամասնել է, որ սանկցիոն ճնշումների նպատակը Ռուսաստանի կողմից Ուկրաինայում սկսած պատերազմի դադարեցումն է։

Նա նաեւ ասել է, որ Պրահայի գագաթնաժողովի ժամանակ կքննարկվի Ուկրաինային հետագա օգնության տրամադրման հարցը, ինչպես նաեւ ծայրահեղ կարեւորություն ունեցող ենթակառուցվածքների պաշտպանության հարցը՝ «Հյուսիսային հոսք» խողովակաշարերի դեմ իրականացված դիվերսիայից հետո։

 

Նույն շարքից