Հայաստան 

Արտակարգ դեպքերի, պատահարների հետևանքով զոհվել է 132, տուժել՝ 17589 մարդ. ԱԻՆ-ն ամփոփել է 2 ամսվա աշխատանքը

analitik.am

Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, Արտակարգ իրավիճակների նախարարության ստորաբաժանումներն ու ՊՈԱԿ-ներն ամփոփել են օգոստոս և սեպտեմբեր ամիսների ընթացքում իրականացված աշխատանքները: Խորհրդակցությունը վարել է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը: Զեկույցներով հանդես են եկել ԱԻՆ գլխավոր քարտուղար Լիլիթ Միրզախանյանը, Փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը, ‹‹Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն›› ՊՈԱԿ-ի տնօրեն Սոս Մարգարյանը, ‹‹Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն›› ՊՈԱԿ-ի տնօրեն Վարդան Գևորգյանը, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր Համլետ Մաթևոսյանը, Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի տնօրեն Պավել Գյոզալյանը, ՓԾ մարզային փրկարարական վարչությունների պետերը:

ՓԾ տնօրենի զեկույցի համաձայն՝ օգոստոս և սեպտեմբեր ամիսներին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի 911 ահազանգման ծառայությունում սպասարկվել է 117․330 զանգ, որից 3411-ն՝ արտակարգ դեպք և պատահար: Արտակարգ դեպքերի, պատահարների հետևանքով զոհվել է 132, տուժել՝ 17589 մարդ:

Ըստ փրկարար ծառայության տնօրենի զեկույցի՝ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով սեպտեմբերի 13-ից Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզային փրկարարական վարչությունները՝ ԱԻ նախարարի հրամանով մինչ օրս իրականացնում են  ուժեղացված ծառայություն, սահմանվել է զինված հերթապահություն։

Հաշվետու ժամանակահատվածում ուսուցման և ընդհանուր պատրաստության ուղղությամբ մարզերում անցկացվել է 33 գործնական պարապմունք՝ «Ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով։

Նույն շարքից