Միջազգային 

Հայտնի է՝ ինչքան մարդ է զոհվել Իրանում բողոքի ցույցերի ժամանակ

analitik.am

Իրանում շարունակվող բողոքի ակցիաների ժամանակ զոհվել է առնվազն 133 մարդ, որոնցից ավելի քան 40-ը՝ Զահեդան քաղաքում:

Այդ մասին հայտնել է Նյու Յորքում գտնվող Iran Human Rights իրավապաշտպան կազմակերպությունը:

Նշվում է, որ Զահեդանում ցուցարարները պահանջել են պատժել ոստիկանապետին, որը, նրանց վարկածով, բռնաբարել է 15-ամյա աղջկա: Քաղաքի որոշ բնակիչներ քարեր են նետել ոստիկանական բաժանմունքի ուղղությամբ, այրել ոստիկանների մեքենաները:

Ի պատասխան՝ իրավապահները կրակ են բացել, ինչի հետևանքով զոհվել է, տարբեր տվյալներով, 19-58 մարդ, հարյուրավոր քաղաքացիներ վիրավորվել են:

Իրանում բողոքի զանգվածային ցույցերը շարունակվում են սեպտեմբերի 18-ից:

Նույն շարքից