Իրավական 

Հայ ռազմագերիների սպանության տեսանյութը ներկայացվել է միջազգային իրավական ատյաններին

analitik.am
Հայ զինծառայողների սպանության տեսանյութն այսօր ներկայացվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան և Արդարադատության միջազգային դատարան։ Տեղեկությունը հայտնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
«Հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանության վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարան և Արդարադատության միջազգային դատարան ներկայացված պահանջների շրջանակներում այսօր նշված դատարաններին է ներկայացվել սույն թվականի հոկտեմբերի 2-ին սոցիալական ցանցերում շրջանառված հայ զինծառայողների սպանության տեսանյութը՝ ևս մեկ անգամ ընդգծելով Ադրբեջանի կողմից էթնիկ հայերի հիմնարար իրավունքների խախտման փաստը»,–նշված է հաղորդագրության մեջ:

Նույն շարքից