Քաղաքականություն 

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին

analitik.am
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին է ներկայացրել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական վերջին լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Դեսպանը կարևորել է կառավարության կողմից կազմակերպված՝ Հայաստանում հավատարմագրված դեսպանների այցերը դեպի տուծաժ բնակավայրեր:
Փոխվարչապետը և ԱՄՆ դեսպանը մտքեր են փոխանակել նաև հայ-ամերիկյան երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի մասին, անդրադարձել ներքին գործերի նախարարության ստեղծման ուղղությամբ տարվող աշխատանքներին:
Մհեր Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ իշխանությունների հասցեական հայտարարությունների համար:

Նույն շարքից