Քաղաքականություն 

Հայաստանում Բրիտանիայի դեսպանությունը սարսափած է

analitik.am

Հայաստանում Բրիտանիայի դեսպանությունը հայտարարությամբ է հանդես եկել՝ դատապարտելով Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայ ռազմագերիների սպանությունը։

«Բրիտանական դեսպանությունը սարսափած է այն տեսանյութով, որում երևում է, թե ինչպես են գերի ընկած հայ զինվորները գնդակահարվում ադրբեջանական ուժերի կողմից։

Մենք ողջունում ենք Ադրբեջանի գլխավոր դատախազության հայտարարությունը տեսանյութը համապարփակ հետաքննության ենթարկելու հանձնառության մասին։ Ակնկալում ենք, որ հետաքննության արդյունքները կհրապարակվեն։ Ակնկալում ենք, որ վատ վերաբերմունքի, չարաշահումների և կամայական սպանությունների վերաբերյալ բոլոր մեղադրանքները լիովին կհետաքննվեն համապատասխան մարմինների կողմից»,- ասված է հայտարարությունում։

Նույն շարքից