Բարի օր Քաղաքականություն 

Հայտնի է` Փաշինյանի ու Էրդողանի Պրահայում կայանալիք հանդիպման օրակարգը

analitik.am
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 6-ին Պրահայում կհանդիպեն եվրոպական քաղաքական հանրության գագաթնաժողովի շրջանակում։ Այս մասին հայտնում է «Սաբահ» թերթը` վկայակոչելով իր աղբյուրները։
Թուրք ղեկավարը հոկտեմբերի 1-ի իր ելույթում հայտարարել էր նման հանդիպման հնարավորության մասին։
«Սաբահը» նշում է, որ բանակցություններում նախատեսվում է քննարկել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը։ Մասնավորապես Էրդողանը պատրաստվում է Փաշինյանին առաջարկել երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչների հանդիպումները հաջորդաբար անցկացնել Թուրքիայում և Հայաստանում, այլ ոչ թե երրորդ երկրների տարածքում։
Բացի դրանից, Թուրքիայի նախագահը հանդես կգա տարածաշրջանում լարվածության թուլացման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի արագ ստորագրման առաջարկներով։
Նշենք, որ հայկական կողմը ոչ հերքել, ոչ էլ հաստատել է այս հանդիպման մասին լուրը։

Նույն շարքից