Գլխավոր Հայաստան 

Վեհափառ Հայրապետն առանձին քննարկումներ կունենա նախագահների հետ. Մայր Աթոռ

analitik.am

Նախօրեին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդես եկավ հայտարարությամբ, որով փորձեց փակել Կաթողիկոսի և ՀՀ ու Արցախի նախկին նախագահների հանդիպումների նպատակահարմարության ու շարունակականության թեման:

Սակայն արդյո՞ք Լևոն Տեր-Պետրոսյանն է, որ պետք է փակի այս թեման: MediaHub-ը պարզաբանման համար դիմեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Եսայի քահանա Արթենյանին:

Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը գնահատում է ՀՀ և ԼՂՀ նախագահների պատրաստակամությունը՝ հայտնի հանդիպման ձևաչափով արծարծելու երկրի առջև ծառացած մարտահրավերները և դրանց հաղթահարման հնարավոր ուղիները։

Ինչ վերաբերում է բուն հարցին՝ Տեր-Պետրոսյանը վերջակետ դրեց այդ կարևոր նախաձեռնությանը, Տ. Եսայի քահանա Արթենյանն արձագանքեց.

«Վեհափառ Հայրապետը առանձին քննարկումներ կունենա նախագահների հետ, որոնց արդյունքում կհստակեցվի այս ձևաչափով հանդիպումների շարունակությունը»։

Հիշեցնենք, Լևոն Տեր-Պետրոսյանի արձագանքում, մասնավորապես, նշված էր.

«...իշխանությունների և ընդդիմության միջև Վեհափառ հայրապետի նախաձեռնած հարթակի անհրաժեշտությունը կարելի է սպառված համարել, ինչը, սակայն, ամենևին չի նսեմացնում Վեհափառի համառ ջանքերը, որոնք, սույն արձագանքի առիթը հանդիսացող հրապարակման փաստով, արդեն իսկ տվեցին իրենց արդյունքը»:

Նույն շարքից