Հասարակություն Տեսանյութեր 

Քոլեջի տնօրենը հուշապատից հանել է՝ քառօրյա պատերազմում զոհված ուսանողների նկարները. Տեսանյութ

analitik.am

Արմավիրի տարածաշրջանային քոլեջում տևական ժամանակ է  չեն հանդարտվում կրքերը. դասախոսական կազմը պահանջում է տնօրեն Անգին Արշակյանի հրաժարականը: Քոլեջում տիրող ամենաթողության պատճառով խաթարվել է դասապրոցեսը։ Խնդրով պայմանավորված  քոլեջի մանկավարժական կոլիկտիվն այսօր  ԿԳՄՍ նախարարություն էր եկել ․  նախարարության մուտքի մոտ նրանք բարձրաձայնեցին իրենց դժգոհությունը՝  մասնավորեցնելով, որ  օրինակ՝  արձակուրդից հետո, օգոստոսի 24-ին, մանկավարժները նկատել են, որ քոլեջի  մուտքի մոտ տեղադրված հուշապատից հանվել են՝  քառօրյա պատերազմում զոհված ուսանողների նկարները:   Անգին Արշակյանը Արմավիրի տարածաշրջանային քոլեջը տնօրինում է 2021 թ․ նոյեմբերից: Քոլեջում դասավանդում է  43 մանկավարժ և ուսանում շուրջ 600 ուսանող։

Լրագրողների հետ զրույցում քոլեջի մանկավարժներից մեկը նշեց, որ  եթե ինչ -որ աշխատող նրա «հա»-ին «չէ» է ասում , ուրեմնն հայտնվում է սև ցուցակում, սկսում   նրա նկատմամբ հետապնդուներ։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նույն շարքից