Հասարակություն 

Կեցցե մեր միակը, մեր եզակին, մեր փրկիչը, մեր անկրկնելի «հավաստի աղբյուրը». Ռուբեն Մխիթարյան

analitik.am
Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
««ՓՐԿՉԻ» գործը «փրկելն է»
ԵՒ այսպես. երեկ «հավաստի աղբյուրը» ազդարարեց «փրկեմ ձեզ» հերթական օպերացիայի մեկնարկը: Հաշվի առնելով 2 տարի առաջ «ես ստորագրեցի, բայց փրկեցի 15 հազար... 25 հազար... 35 հազար... 150 հազար... 2 միլիոն հայ զինվորների կյանքը» ձևաչափի հաջողությունը այս անգամ «մեյդան» է հանվում հետևյալ «փրկության» ենթակա խնդիրը:
ԽՆԴԻՐ.
Ադրբեջանը իբր մեր դիմաց դրել է 1919-1920 թվականների քարտեզը, որով Սյունիքը ու Վայոց Ձորը, մի քիչ էլ Գեղարքունիքը Ադրբեջանի մաս են կազմում (մի հատ պատկերացրեք Շարլ Միշելի, Լավրովի ու բարոն Մյունխաուզենի դեմքերը, երբ իրենք լսում են սրա մասին):
ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԷՄՈՑԻԱ.
Խուճապ, ճնշվածություն, տագնապ, «բա ի՞նչ է լինելու, ո՞վ է մեզ փրկելու»:
«ՓՐԿՉԻ» ԼՈՒԾՈՒՄԸ.
Ստորագրվում է «խաղաղության բարատ», որով ճանաչվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը (Արցախը ճանաչվում է Ադրբեջանի մաս), հանձնվում են «վիճարկվող» անկլավները և դա ներկայացվում է, որպես «փայլուն դիվանագիտական աշխատանքի արդյունքում ԵՍ կարողացա փրկել Սյունիքը, Վայոց Ձորը ու Գեղարքունիքը, այսինքն մոտ ՄԵԿ ՄԻԼԻՈՆ մարդու կյանք»:
ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԷՄՈՑԻԱ.
Կեցցե մեր միակը, մեր եզակին, մեր փրկիչը, մեր անկրկնելի «հավաստի աղբյուրը»:
Ծափահարություններ»:

Նույն շարքից