Միջազգային 

Թուրքիայի պաշտպանության նախարարը Հայաստանին մեղադրել է «սանդրանքների» մեջ

analitik.am

Թուրքիայի պաշտպանության նախարար  Հուլուսի Աքարը մեկնել  է Ադրբեջան, որտեղ հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ:

Ըստ ՊՆ կայքում հրապարակված հաղորդագրության՝ Աքարի հետ Ադրբեջան են մեկնել նաև զինված ուժերի գլխավոր շտաբի պետ բանակի գեներալ Յաշար Գյուլերը, ինչպես նաև Թուրքիայի ցամաքային, օդային և ռազմածովային ուժերի հրամանատարները:

Աքարն  առանձին հանդիպում է ունեցել Հասանովի հետ, իսկ դրանից հետո հանդիպումը շարունակվել է երկու երկրների պատվիրակությունների ձևաչափով:

Աքարը նշել է, որ երկու երկրների միջև համագործակցություն շարունակվում է ամենաբարձր մակարդակով՝ «Մեկ ազգ երկու պետություն» կարգախոսով։

«Հայաստանը պետք է իր սադրանքներից հրաժարվի: Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնության շրջանակում պիտի կենտրոնանա խաղաղության բանակցությունների և համագործակցության վրա և սեղմի մեկնված խաղաղության ձեռքը»,- հայտարարել է թուրք պաշտպանության նախարարը։

Նույն շարքից