Գլխավոր Քաղաքականություն 

Փաշինյան-Էրդողան վաղը կայանալիք հանդիպման մանրամասները

analitik.am
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջին հանդիպումը նախատեսված է Չեխիայի մայրաքաղաք Պրահայում, վաղը՝ հոկտեմբերի 6-ին, Երևանի ժամանակով ժ. 20:00-ին, հայտնում Է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով թուրքական Milliyet պարբերականին։
Հիշեցնենք, որ Պրահայում անցկացվելու է եվրոպական քաղաքական հանրության գագաթնաժողով։
Ավելի վաղ նման հանդիպման հնարավորության մասին հայտարարել էր Էրդողանը։ Հայկական կողմը ոչ հերքել, ոչ էլ հաստատել է այս հանդիպման մասին լուրը։
Սա երկրների ղեկավարների առաջին հանդիպումը կլինի հարաբերությունների կարգավորման գործընթացի սկզբից ի վեր։
«Սաբահ» պարբերականն էլ հայտնել էր, որ բանակցություններում նախատեսվում է քննարկել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը։ Մասնավորապես Էրդողանը պատրաստվում է Փաշինյանին առաջարկել երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչների հանդիպումները հաջորդաբար անցկացնել Թուրքիայում և Հայաստանում, այլ ոչ թե երրորդ երկրների տարածքում։

Նույն շարքից