Միջազգային 

Ադրբեջանցի զինվորների կողմից հայ ռազմագերիների սպանության մասին վերջին լուրերը խիստ տագնապ են առաջացնում. Գերմանիայի ԱԳՆ

analitik.am

«Ադրբեջանցի զինվորների կողմից հայ ռազմագերիների սպանության մասին վերջին լուրերը խիստ տագնապ են առաջացնում և պարզաբանում են պահանջում»: Այս մասին հայտարարել են Գերմանիայի ԱԳՆ-ում՝ «Հայպրես»-ի հարցմանն ի պատասխան։

Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը վստահեցնում է, որ դատապարտում է միջազգային մարդասիրական իրավունքի ցանկացած խախտում։

«Հակամարտության կողմերը պարտավոր են ապահովել միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների նորմերի պահպանումը, դադարեցնել դրանց խախտումները և մեղավորներին պատասխանատվության ենթարկել»,-հայտարարել են Գերմանիայի ԱԳՆ-ում:

Նույն շարքից