Միջազգային 

Ալիևն անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին, մասնավորապես՝ խաղաղության հաստատման գործընթացին

analitik.am

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Արցախի՝ 44-օրյա պատերազմի հետևանքով Բաքվի օկուպացիայի տակ գտնվող Ակնայի շրջանում անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին, մասնավորապես՝ խաղաղության հաստատման գործընթացին, գրում է haqqin.az-ը:

«Մենք որոշակի լավատեսություն ենք զգում խաղաղության գործընթացի վերաբերյալ։ Մի քանի օր առաջ տեղի ունեցավ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը՝ առաջին նման հանդիպումը՝ կապված խաղաղության պայմանագրի տեքստի պատրաստման հետ։ Հուսով ենք, որ դա երկար չի տևի: Մենք գիտենք այն մարտավարությունը, որը սովորաբար օգտագործում է Հայաստանը, երբ չի ցանկանում բանակցել, օրինակ՝ ղարաբաղյան հակամարտության շուրջ 27 տարի տևած բանակցություններում։ Եթե այսպես շարունակվի, խաղաղություն չի հաստատվի։ Եվ եթե սա Հայաստանի ընտրությունն է, ապա նա հերթական լուրջ սխալն է անում»,-հայտնել է Ալիևը՝ ելույթ ունենալով Ադրբեջանի քաղաքաշինության ազգային համաժողովում:

Նույն շարքից