Տեսանյութեր Քաղաքականություն 

Մենք այն անգամ ֆիքսել ենք, որ այնտեղ մեզ համար անընդունելի ոչինչ չկա. Արարատ Միրզոյանը՝ Ադրբեջանի փոխանցած 5 սկզբունքների մասին

analitik.am

Արարատ Միրզոյանը ԱԺ-ում արձագանքեց Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության վերաբերյալ հարցին, ըստ որի՝ հայկական կողմին են փոխանցվել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագրի տարրերը՝ հիմնված նախապես փոխանցված հինգ սկզբունքի վրա։

«Իսկապես մեզ փոխանցվել է այդպիսի փաստաթուղթ։ Ադրբեջանի՝ մարտի կեսերին փոխանցած հինգ հայտնի սկզբունքները հրապարակվել են և մեր հանրությունը և միջազգային հանրությունը քաջատեղյակ է այդ սկբունքներին։ Մենք այն անգամ ֆիքսել ենք, որ այնտեղ մեզ համար անընդունելի ոչինչ չկա։ Այս անգամ ադրբեջանական կողմի առաջարկները, ըստ էության, հիմնված են այդ սկզբունքների վրա։ Անշուշտ, կան բաներ, որ մենք վերլուծում ենք և անպայման կարձագանքենք։ Բաներ կլինեն, որ կրկին մեզ համար ընդունելի կլինեն, բաներ կլինեն, որ ընդունելի չեն լինի։ Կլինեն առաջարկներ, որոնք մենք կառաջարկենք ներգրավել, այսինքն՝ նորմալ բանակցային գործընթաց կշարունակվի»։

Նույն շարքից