Հասարակություն 

Կապիտուլյանտը հերթական դավաճանական սուտն է ասել. Էդգար Էլբակյան

analitik.am

Կապիտուլյանտը հերթական դավաճանական սուտն է ասել, թե իբր Մադրիդյան սկզբունքների ճանաչմամբ Հայաստանը 2007 թ․-ին Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս։ Չկա նման բան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ, տարածաշրջանային հարցերով փորձագետ Էդգար Էլբակյանը։

«Մադրիդյան դրույթներում արձանագրվել է ինքնորոշման իրավունքի սկզբունքը, որը նշանակում էր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ճանաչում որպես պետականաստեղծ սուբյեկտ, որը կարող է ինքնորոշվել, բնականաբար՝ Ադրբեջանի կազմից դուրս։

Հենց կապիտուլյանտին անգամ օտար ղեկավարներն են ասել, որ Իլհամ Ալիևը հասկանում է, որ Արցախը նախկին սահմաններով այլևս չի կարող լինել Ադրբեջանի կազմում։

Բանակցային պատմության մասին կարող եք կարդալ «Հայկական նախագծի» մասնագետների ծավալուն զեկույցը»,- գրել է Էլբակյանը։

Նույն շարքից