Միջազգային 

New York Times-ը հայտնել է, թե ովքեր են կանգնած Դարյա Դուգինայի սպանության հետևում

analitik.am

Ռուս փիլիսոփայի դստեր՝ լրագրող Դարյա Դուգինայի սպանությանը մեղսակից է Ուկրաինայի իշխանությունը, որը գործել է առանց ամերիկացի կուրատորների իմացության։ ԱՄՆ հատուկ ծառայությունների ներկայացուցիչները թվարկել են սպանության ենթադրյալ պատվիրատուներին։ Տեղեկությունը հայտնում է New York Times թերթը։

Հատուկ ծառայությունների ներկայացուցիչների խոսքով՝ ԱՄՆ-ն չի մասնակցել ահաբեկչությանը և ոչ մի հետախուզական տեղեկատվություն չի տրամադրել: Ավելին, պաշտոնատար անձինք նույնիսկ տեղյակ չեն եղել նման գործողության անցկացման մասին, այլապես «անպայման դեմ կլինեին սպանությանը, եթե նրանց հետ խորհրդակցեին»։
ԱՄՆ-ում կարծում են, որ նման հարձակումները հրապարակային անձանց վրա «կարող են Մոսկվային հրահրել հարվածներ հասցնել բարձրաստիճան ուկրաինացի պաշտոնյաներին»:

Նույն շարքից